ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Խոսափողը խոսելու համար չէ՞

Խոսափողը խոսելու համար չէ՞
08.04.2013 | 17:20

Այսօր մեկնարկած ԱԺ քառօրյան կրկին սկսվեց վերջին շրջանում շատ գործածական դարձած «խոսափողը անջատեք» նախադասությամբ: Ինչպես միշտ, «գործողության» մասնակիցները «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանն ու ԱԺ փոխխոսնակ Էդուրադ Շարմազանովն էին: Պատգամավորուհին մի քանի բառ դեռ չէր հնչեցրել, երբ Շարմազանովը շտապեց ընդհատել. «Ձեր ելույթը կապ չունի օրակարգի հետ: Խնդրում եմ անջատել խոսափողը, որովհետև իր ելույթը քննարկվող հարցի հետ որևէ կապ չունի: Եթե ցանկություն ունեք հայտարարությամբ հանդես գալու, չորեքշաբթի օրը` հայտարարությունների ժամին, կարող եք դա անել: Կանոնակարգն ինձ թույլ չի տալիս Ձեզ ձայն տալ»:
Սակայն Փոստանջյանը համառում էր և այս անգամ էլ մեղադրեց Հովիկ Աբրահամայնին, Շարմազանովն էլ հակադարձեց, թե մեղավորը կանոնակարգն է:
Գործին խառնվեց Նիկոլ Փաշինյանը և, կանոնակարգը վկայակոչելով, ասաց, որ ցույց տան այն դրույթը, որը թույլ է տալիս անջատել խոսափողը: Նրա խոսքը ևս կիսատ մնաց, կրկին Շարմազանովն ընդհատեց. «Անջատեք խոսափողը: Ես առաջնորդվում եմ կանոնակարգով»: Դաշնակցությունից Վահան Հովհաննիսյանն առաջարկեց մինչև վերջ լսել պատգամավորինին, հետո միայն որոշել` կանոնակարգին համապատասխանո՞ւմ է նրա խոսքը, թե ոչ. «Դուք չեք լսում ինքն ինչ է ասում, առաջին չորս տողից հետո անմիջապես ասում եք` անջատել խոսափողը: Բայց միգուցե ինքը շարունակության մեջ ասում է այն, ինչ բոլորս սպասում ենք: Առնվազն պետք է տաք հնարավորություն, որ մենք բոլորս հասկանանք` խախտվո՞ւմ է կանոնակարգը, թե՞ ոչ»: «Պատգամավորների մտքի իմաստը հասկանալու համար անհարժեշտ չէ լսել սկզբից մինչև վերջ»,-կարճ կապեց ԱԺ փոխխոսնակը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3197

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ